Շքեղ թաունհաուս Արաբկիրում՝ 200 քմ տուն, 550 քմ հող
For sale · 580,000 USD
| Price | 580,000 USD |
|---|---|
| Area | 200 m² |
| Land area | 550 m² |
| Rooms | 6 |
| Bathrooms | 4 |
| Floors | 2 |
| Ceiling height | 3 m |
| Building type | Monolith |
| Condition | Renovated |
| District | Arabkir |
| Street | Ղափանցյան փողոց |
Features
- Garage
- Parking
- Appliances
- Furniture
- Storage room
- Open balcony
- Playground
- Beautiful view
- Individual heating
Description
### Վաճառվում է շքեղ տաունհաուս Երևանում՝ Արաբկիր, Ղափանցյան փողոց
Երևանի հեղինակավոր Արաբկիր վարչական շրջանում՝ Ղափանցյան փողոցում, վաճառվում է բարձրակարգ տաունհաուս՝ ընդարձակ սեփական հողատարածքով։
Տունը կառուցվել է 2021 թվականին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով շինարարության որակին, հարդարման աշխատանքներին և հարմարավետությանը։ Շինարարության և կահավորման ընթացքում օգտագործվել են բարձրակարգ նյութեր, եվրոպական կահույք և ժամանակակից տեխնիկա։
**Գլխավոր առավելություններից է ավելի քան 500 քմ սեփական հողատարածքը**, ինչը Երևանի տաունհաուսների համար բավականին հազվադեպ առաջարկ է։
Տաունհաուսը շարքի եզրային տուն է։ Լրացուցիչ ձեռք բերված հողատարածքի շնորհիվ ձևավորվել է ընդարձակ, բարեկարգ և կանաչապատ բակ՝ պտղատու այգով, սիզամարգով և հանգստի գոտով։
**Տան առանձնահատկությունները՝**
- Իտալական կերամիկական սալիկներ և սանտեխնիկա
- Եվրոպական կահույք
- Գերմանական կենցաղային տեխնիկա
- 10 կՎտ հզորությամբ արևային վահանակներ
- 2 արևային ջրատաքացուցիչ՝ յուրաքանչյուրը 350 լիտր տարողությամբ
- Ընդհանուր՝ 700 լիտր ջրատաքացման տարողություն
- Ընդարձակ և հարմարավետ տեռաս
- Առանձին խորովածի գոտի
- Սեփական պտղատու այգի
- Բարեկարգ բակ և սիզամարգ
- Ավտոմատ ոռոգման համակարգ
- 4–5 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ
**Հարմարավետ տեղակայություն**
Տունը գտնվում է Արաբկիրի հարմարավետ հատվածում։ Երևանի կենտրոն կարելի է հասնել մոտ 15 րոպեում՝ առանց խցանումների։
Գույքը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են բարձրակարգ, ընդարձակ և առանձնացված բնակելի տուն՝ սեփական կանաչապատ տարածքով, քաղաքի հարմարավետ հատվածում։
Լրացուցիչ տեղեկությունների և դիտման կազմակերպման համար՝ զանգահարեք կամ գրեք։
Photos
Contact
My Yerevan Real Estate — +37441607007