4 սենյականոց բնակարան նորակառույց շենքում
Վաճառք · 310,000 USD
| Գին | 310,000 USD |
|---|---|
| Մակերես | 124 m² |
| Սենյակներ | 4 |
| Սանհանգույցներ | 2 |
| Հարկայնություն | 16 |
| Առաստաղի բարձրություն | 3 m |
| Շինության տիպ | Monolith |
| Վիճակ | Zero-Condition |
| Շրջան | Arabkir |
| Փողոց | Գրիբոյեդով փողոց |
Հարմարություններ
- Ավտոկայանատեղի
- Վերելակ
- Բաց պատշգամբ
- Խաղահրապարակ
- Արևկողմ
- Գեղեցիկ տեսարան
Նկարագրություն
Վաճառվում է պրեմիում դասի 4 սենյականոց բնակարան՝ Երևանի և Արարատ լեռան տեսարանով։
Երևանի պահանջված և զարգացող հատվածներից մեկում՝ Komitas Park բնակելի համալիրում, վաճառվում է նորակառույց, ժամանակակից շենքի 14-րդ հարկում գտնվող լուսավոր և բացառիկ դիրք ունեցող 4 սենյականոց անկյունային բնակարան՝ գեղեցիկ տեսարանով դեպի Երևան քաղաքը և Արարատ լեռը։
Բնակարանի անկյունային դիրքի շնորհիվ այն նայում է շենքի երկու կողմերին, ինչի արդյունքում բնակարանը օրվա ընթացքում ապահովված է առատ բնական լուսավորությամբ և ունի բաց, գեղեցիկ համայնապատկեր։
Բնակարանն ունի 2 պատշգամբ։ Հատկապես հարմարավետ է այն, որ պատշգամբներից մեկն ունի մուտք երկու առանձին սենյակներից, ինչը բնակարանին հաղորդում է լրացուցիչ հարմարավետություն և ֆունկցիոնալություն։ Պատշգամբներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևան քաղաքը և Արարատ լեռը։
Շենքը կառուցված է բարձրորակ և ժամանակակից շինանյութերով, կիրառված են որակյալ տեխնիկական և շինարարական լուծումներ։ Բնակելի համալիրի բարեկարգ և հարմարավետ տարածքում առկա են ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի դաշտ և մանկական խաղահրապարակ։ Բացի այդ, շենքի առաջին հարկում գործում են տարբեր նշանակության տարածքներ, որոնք համալիրի բնակիչներին ապահովում են լրացուցիչ հարմարավետությամբ։ Համալիրում առկա են նաև հանգստի գոտիներ և ընդհանուր օգտագործման տարածքներ, ինչը հատկապես հարմար է ընտանիքների համար։
Բնակարանին կից առկա է նաև ընդարձակ՝ 24.3 քմ մակերեսով ստորգետնյա ավտոկայանատեղի.
Լուսանկարներ
Կապ
My Yerevan Real Estate — +37441607007