2 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայում
Продажа · 238,000 USD
| Цена | 238,000 USD |
|---|---|
| Площадь | 40 m² |
| Комнаты | 2 |
| Санузлы | 1 |
| Этажность | 12 |
| Высота потолков | 2.8 m |
| Тип здания | Stone |
| Состояние | Renovated |
| Район | Center |
| Улица | Մաշտոցի պողոտա |
Удобства
- Лифт
- Бытовая техника
- Мебель
- Кондиционер
- Открытый балкон
- Солнечная сторона
- Красивый вид
- Индивидуальное отопление
- Тёплый пол
Описание
**2 սենյականոց բնակարան Մաշտոցի պողոտայում՝ Փոքր կենտրոնում, 40 քմ**
Վաճառվում է 2 սենյականոց նոր վերանորոգված բնակարան Երևանի Փոքր կենտրոնում՝
Բնակարանի գործնական մակերեսը մոտ 40–41 քմ է, փաստաթղթերով՝ 37 քմ։ Գտնվում է քարե շենքի 4-րդ հարկում՝ 12 հարկանի շենքում։ Բնակարանը արևկողմ է, չբնակեցված և պատրաստ է անմիջապես բնակության։
Բնակարանում կատարված է նոր, հեղինակային դիզայներական վերանորոգում՝ բարձրակարգ կահույքով և ժամանակակից լուծումներով։ Հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանները նայում են դեպի հանգիստ խաղահրապարակ։ Առկա է նաև փոքր, հարմարավետ բաց պատշգամբ՝ հանգստի գոտիով։
Բնակարանը համալրված է ժամանակակից տեխնիկայով և «խելացի տուն» համակարգով։ Wi-Fi կառավարվող համակարգի միջոցով հնարավոր է հեռախոսից վերահսկել լուսավորությունն ու որոշ տեխնիկայի աշխատանքը։ Խոհանոցում առկա են ներկառուցված սառնարան, գազօջախ, ջեռոց, լվացքի մեքենա և այլ անհրաժեշտ տեխնիկա, ինչպես նաև Wi-Fi-ով կառավարվող ինվերտոր օդորակիչ։
Սանհանգույցը նույնպես վերանորոգված է բարձրորակ նյութերով և համալրված է ներկառուցվող սանտեխնիկայով։ Բնակարանում փոխված են գազի, ջրի և էլեկտրականության համակարգերը, առկա են առանձին հաշվիչներ։
Բնակարանը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, սրճարանների, խանութների և քաղաքի հիմնական ենթակառուցվածքների մոտ։ Հարմար տարբերակ է ինչպես սեփական բնակության, այնպես էլ վարձակալության նպատակով։
Фотографии
Контакты
My Yerevan Real Estate — +37441607007