2 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Գրիբոյեդովի փողոցում
Վաճառք · 250,000 USD
| Գին | 250,000 USD |
|---|---|
| Մակերես | 69 m² |
| Սենյակներ | 2 |
| Սանհանգույցներ | 1 |
| Հարկայնություն | 16 |
| Առաստաղի բարձրություն | 3 m |
| Շինության տիպ | Monolith |
| Վիճակ | Renovated |
| Շրջան | Arabkir |
| Փողոց | Գրիբոյեդով փողոց |
Հարմարություններ
- Վերելակ
- Կենցաղային տեխնիկա
- Կահույք
- Օդորակիչ
- Բաց պատշգամբ
- Արևկողմ
- Գեղեցիկ տեսարան
- Անհատական ջեռուցում
- Հատակային ջեռուցում
Նկարագրություն
**Վաճառվում է բացառիկ լուսավոր և ոճային 2 սենյականոց բնակարան Գրիբոյեդովի փողոցում՝ Կոմիտասի պողոտայի հարևանությամբ, նորակառույց շենքում։**
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է **69 քմ**, Բնակարանն առանձնանում է իր մտածված պլանավորմամբ, ընդարձակությամբ և **3 մետր բարձրությամբ առաստաղներով**, որոնք տարածքին հաղորդում են լրացուցիչ ազատության և լուսավորության զգացողություն։
Կատարված է ժամանակակից **դիզայներական վերանորոգում**՝ համադրելով բարձրորակ նյութերն ու հարմարավետ լուծումները։ Բնակարանն ունի առանձին ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ և հարմարավետ **բաց պատշգամբ**։ Ցանկության դեպքում պատշգամբը հնարավոր է ձևափոխել լրացուցիչ աշխատանքային կամ ֆունկցիոնալ տարածքի։
Բնակարանը համալրված է անհատական ջեռուցման և տաք ջրի համակարգով, ինչպես նաև **2 օդորակիչով**։ Վաճառվում է ամբողջական **բարձրորակ կահույքի և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայի հետ միասին**, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել՝ առանց լրացուցիչ ներդրումների։
Բարձր հարկում գտնվելու շնորհիվ բնակարանից բացվում են գեղեցիկ տեսարաններ դեպի **քաղաք, այգի և Արարատ**։
Շենքն ապահովված է վերելակով և անվտանգության ծառայությամբ՝ ստեղծելով հարմարավետ ու անվտանգ բնակելի միջավայր։
**Գույքը հիանալի ընտրություն է ինչպես սեփական բնակության, այնպես էլ ներդրումային նպատակներով ձեռքբերման համար՝ Արաբկիրի պահանջված և զարգացած հատվածում։**
Լուսանկարներ
Կապ
My Yerevan Real Estate — +37441607007