4 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Գրիբոյեդովի փողոցում
For sale · 290,000 USD
| Price | 290,000 USD |
|---|---|
| Area | 114 m² |
| Rooms | 4 |
| Bathrooms | 2 |
| Floors | 16 |
| Ceiling height | 3 m |
| Building type | Monolith |
| Condition | Renovated |
| District | Arabkir |
| Street | Գրիբոյեդով փողոց |
Features
- Parking
- Elevator
- Air conditioning
- Open balcony
- Sunny side
- Beautiful view
- Individual heating
- Underfloor heating
Description
Վաճառվում է ընդարձակ և բացառիկ 4 սենյականոց բնակարան «Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրում՝ Գրիբոյեդովի փողոցում։
Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 114.3 քմ, գտնվում է նորակառույց 16 հարկանի շենքի 14-րդ հարկում։ Բնակարանն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ պլանավորում՝ ներառելով 3 ննջասենյակ, ընդարձակ հյուրասենյակ և 2 սանհանգույց։
Կատարված է որակյալ կապիտալ վերանորոգում՝ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ 3 մետր բարձրությամբ առաստաղները բնակարանին հաղորդում են լրացուցիչ ընդարձակության և լուսավորության զգացողություն։
Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից կարելի է վայելել գեղեցիկ և բաց տեսարաններ դեպի քաղաք, այգի և Արարատ։
Գույքի կարևոր առավելություններից է նաև -2-րդ հարկում գտնվող առանձին 21.1 քմ մակերեսով կայանատեղին, որը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում սեփական ավտոմեքենա ունեցողների համար։
«Կոմիտաս Պարկ» բնակելի համալիրը գտնվում է Արաբկիրի պահանջված հատվածում և ապահովում է ժամանակակից ու հարմարավետ բնակության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Photos
Contact
My Yerevan Real Estate — +37441607007