2 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ
Վաճառք · 252,000 USD
| Գին | 252,000 USD |
|---|---|
| Մակերես | 70 m² |
| Սենյակներ | 2 |
| Սանհանգույցներ | 1 |
| Հարկայնություն | 16 |
| Առաստաղի բարձրություն | 3 m |
| Շինության տիպ | Monolith |
| Վիճակ | Renovated |
| Շրջան | Ajapnyak |
| Փողոց | Հալաբյան փողոց |
Հարմարություններ
- Ավտոկայանատեղի
- Վերելակ
- Կենցաղային տեխնիկա
- Կահույք
- Օդորակիչ
- Բաց պատշգամբ
- Արևկողմ
- Գեղեցիկ տեսարան
- Անհատական ջեռուցում
Նկարագրություն
Վաճառվում է նորակառույց շենքում նոր վերանորոգված և չբնակեցված, բարձրակարգ 2-սենյականոց բնակարան
Բնակարանը վերանորոգված է մինիմալիստական և ժամանակակից ոճով՝ օգտագործելով բարձրորակ և թանկարժեք հարդարման նյութեր։ Բնակարանի յուրաքանչյուր դետալ ընտրված է հարմարավետության, ֆունկցիոնալության և երկարաժամկետ օգտագործման համար։
Բնակարանի առանձնահատկությունները
• 2 սենյակ՝ 1 առանձին ննջասենյակ
• Լուսավոր դիրք
• Տեսարան դեպի Հալաբյան փողոց
• Ինտեգրված կլիմայի կառավարման համակարգ, որը ապահովում է ջեռուցում, հովացում և օդափոխություն՝
• Առանձին գազի կաթսա՝ ջեռուցման և տաք ջրի համար
• Կոմունիկացիաների առկայություն (գազ, լույս, ջուր, ինտերնետ, դոմոֆոն)
Բարձրակարգ կահավորում և տեխնիկա
Խոհանոցը ամբողջությամբ կահավորված է և հագեցած AEG և Bosch եվրոպական ապրանքանիշերի տեխնիկայով։
Սանհանգույցում օգտագործված են Hansgrohe-ի բարձրակարգ աքսեսուարներ։ Լոգասենյակում առկա է նաև տաքացվող պատ, որը նախատեսված է սրբիչների չորացման համար։
Հյուրասենյակի կահույքը պատրաստված է բարձրորակ փայտից և ընտրված է բնակարանի ընդհանուր մինիմալիստական ինտերիերին համապատասխան։ Հյուրասենյակում տեղադրված է մեծ էկրանով հեռուստացույց։
Բնակարանի բոլոր վարագույրները էլեկտրական կառավարմամբ են, ինչը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում առօրյա օգտագործման ժամանակ։
Լուսավոր դիրքը, Հալաբյան փողոցի տեսարանը, կենտրոնացված օդափոխության և կլիմայի կառավարման համակարգերը, բարձրակարգ տեխնիկան, Hansgrohe սանտեխնիկան և որակյալ կահավորումը բնակարանը դարձնում են հարմարավետ և ժամանակակից բնակության համար։
Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։
Լուսանկարներ
Կապ
My Yerevan Real Estate — +37441607007