My Yerevan Real Estate

3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ

Վաճառք · 335,000 USD

Գին335,000 USD
Մակերես110 m²
Սենյակներ3
Սանհանգույցներ1
Հարկայնություն16
Առաստաղի բարձրություն2.6 m
Շինության տիպPanel
ՎիճակRenovated
ՇրջանCenter
ՓողոցՉարենցի փողոց

Հարմարություններ

Նկարագրություն

Վաճառվում է ընդարձակ, արևկող, լուսավոր և հարմարավետ բնակարան Կենտրոնում՝ Չարենցի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի անմիջական հարևանությամբ։ Բնակարանի 110 քմ մակերեսը և հաջող նախագիծը թույլ են տալիս այն հեշտությամբ ձևափոխել 4 սենյականոցի՝ 3 լիարժեք ննջասենյակով։ Գտնվում է 16 հարկանի շենքի 2-րդ հարկում, շենքում առկա է վերելակ։ Պատուհաններից բացվում է ուղիղ և գեղեցիկ տեսարան դեպի մարզադաշտ, միևնույն ժամանակ բնակարանը հեռու է փողոցային աղմուկից։ Լիարժեք արևկող դիրքի շնորհիվ այն ողջ օրվա ընթացքում շատ լուսավոր է, իսկ ձմռանը՝ շատ տաք։ Լոգարանն ու զուգարանն առանձին են, ինչը հնարավորություն է տալիս որոշակի ձևափոխությունների արդյունքում ստանալ 2 լիարժեք սանհանգույց։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ։ Բնակարանն ունի գերազանց աշխարհագրական դիրք Կենտրոնում. Անմիջապես հարևանությամբ Սայաթ-Նովա պողոտան է, իսկ Վարդան Մամիկոնյանի արձանը գտնվում է ընդամենը 5 րոպեի ոտքի քայլի հեռավորության վրա։ Մոտակայքում կան դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադպրոցներ և սուպերմարկետներ։ Այն շատ հարմար է ինչպես մեծ ընտանիքի բնակության, այնպես էլ բարձր եկամտով վարձակալության տալու համար։ Բնակարանն ունի կոսմետիկ վերանորոգման կարիք։

Լուսանկարներ

3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 1 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 2 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 3 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 4 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 5

Կապ

My Yerevan Real Estate — +37441607007