3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ
For sale · 235,000 USD
| Price | 235,000 USD |
|---|---|
| Area | 106 m² |
| Rooms | 3 |
| Bathrooms | 2 |
| Floors | 9 |
| Ceiling height | 2.8 m |
| Building type | Panel |
| Condition | Renovated |
| District | Arabkir |
| Street | Այգեձորի փողոց |
Features
- Garage
- Elevator
- Appliances
- Furniture
- Air conditioning
- Open balcony
- Playground
- Beautiful view
- Individual heating
Description
Վաճառվում է ընդարձակ, շատ լուսավոր 3 սենյականոց բնակարան Այգեձոր փողոցում։
Բնակարանը գտնվում է Երևանի ամենապահանջված և հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Այգեձոր փողոցում։ Թաղամասը հայտնի է իր անաղմուկ, հանգիստ միջավայրով, մաքուր ձորային օդով և միաժամանակ քաղաքի կենտրոնին շատ մոտ գտնվելու շնորհիվ։
Բնակարանն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ հատակագիծ։ Բոլոր սենյակները շատ լուսավոր են, ընդարձակ և արևկող և ունեն մեծ պատուհաններ։ Առկա է ընդարձակ հյուրասենյակ, երկու ննջասենյակ, մեծ և ամբողջությամբ կահավորված խոհանոց, առանձին լոգասենյակ և սանհանգույց, ինչպես նաև բաց պատշգամբ, որտեղից և բոլոր սենյակներից բացվում է գեղեցիկ համայնապատկեր դեպի Երևան և Արարատ լեռը։
Բնակարանում առկա է մաքուր ջրի ֆիլտրացիոն թանկարժեք համակարգ
Բնակարանն ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված են 3 օդորակիչ, մշտական տաք և սառը ջուր, ալյումինե պատուհաններ և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները։ Վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։ Առկա են աման լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորանոց, սառնարան, օդորակիչներ և անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել առանց լրացուցիչ ծախսերի։
Բնակարանին կից առկա է սեփական ավտոտնակ, ինչպես նաև 2 առանձին պահոց, որոնք հարմար են պահեստավորման կամ այլ նպատակներով օգտագործելու համար։
Տեղակայումը շատ հարմար է։ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայանը գտնվում է մոտ 7-8 րոպե ոտքով, իսկ Բարեկամություն մետրոյի կայանը՝ մոտ 10-12 րոպե ոտքով։ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, դեղատներ, սրճարաններ, զբոսայգիներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։
Բնակարանը պահանջում է միայն թեթև կոսմետիկ վերանորոգում, ինչը հնարավորություն կտա նոր սեփականատիրոջը այն ձևավորել իր ճաշակով՝ առանց մեծ ներդրումների։
Photos
Contact
My Yerevan Real Estate — +37441607007