My Yerevan Real Estate

3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ

Վաճառք · 235,000 USD

Գին235,000 USD
Մակերես106 m²
Սենյակներ3
Սանհանգույցներ2
Հարկայնություն9
Առաստաղի բարձրություն2.8 m
Շինության տիպPanel
ՎիճակRenovated
ՇրջանArabkir
ՓողոցԱյգեձորի փողոց

Հարմարություններ

Նկարագրություն

Վաճառվում է ընդարձակ, շատ լուսավոր 3 սենյականոց բնակարան Այգեձոր փողոցում։
Բնակարանը գտնվում է Երևանի ամենապահանջված և հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Այգեձոր փողոցում։ Թաղամասը հայտնի է իր անաղմուկ, հանգիստ միջավայրով, մաքուր ձորային օդով և միաժամանակ քաղաքի կենտրոնին շատ մոտ գտնվելու շնորհիվ։
Բնակարանն ունի հարմարավետ և ֆունկցիոնալ հատակագիծ։ Բոլոր սենյակները շատ լուսավոր են, ընդարձակ և արևկող և ունեն մեծ պատուհաններ։ Առկա է ընդարձակ հյուրասենյակ, երկու ննջասենյակ, մեծ և ամբողջությամբ կահավորված խոհանոց, առանձին լոգասենյակ և սանհանգույց, ինչպես նաև բաց պատշգամբ, որտեղից և բոլոր սենյակներից բացվում է գեղեցիկ համայնապատկեր դեպի Երևան և Արարատ լեռը։
Բնակարանում առկա է մաքուր ջրի ֆիլտրացիոն թանկարժեք համակարգ
Բնակարանն ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված են 3 օդորակիչ, մշտական տաք և սառը ջուր, ալյումինե պատուհաններ և բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները։ Վաճառվում է ամբողջ կահույքով և տեխնիկայով։ Առկա են աման լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորանոց, սառնարան, օդորակիչներ և անհրաժեշտ կենցաղային տեխնիկա, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես բնակվել առանց լրացուցիչ ծախսերի։

Բնակարանին կից առկա է սեփական ավտոտնակ, ինչպես նաև 2 առանձին պահոց, որոնք հարմար են պահեստավորման կամ այլ նպատակներով օգտագործելու համար։

Տեղակայումը շատ հարմար է։ Մարշալ Բաղրամյան մետրոյի կայանը գտնվում է մոտ 7-8 րոպե ոտքով, իսկ Բարեկամություն մետրոյի կայանը՝ մոտ 10-12 րոպե ոտքով։ Մոտակայքում են դպրոցներ, մանկապարտեզներ, սուպերմարկետներ, դեղատներ, սրճարաններ, զբոսայգիներ և հասարակական տրանսպորտի կանգառներ։

Բնակարանը պահանջում է միայն թեթև կոսմետիկ վերանորոգում, ինչը հնարավորություն կտա նոր սեփականատիրոջը այն ձևավորել իր ճաշակով՝ առանց մեծ ներդրումների։

Լուսանկարներ

3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 1 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 2 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 3 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 4 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 5 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 6 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 7 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 8 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 9 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 10 3 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ — 11

Կապ

My Yerevan Real Estate — +37441607007